Ուսումնական ամառ նախագիծ
Ամփոփում են սովորողները։
Վիկա Միսակյան
Ալբերտ Սարոյան
Ալեքսա Մուրադյան
Էմիլի Ղազարյան
Դավիթ Հակոբյան
Վարդան Մանուկյան
Էմանուել Շահբազյան
Պարգև Մկրտչյան
Ուսումնական ամառ նախագիծ
Ամփոփում են սովորողները։
Վիկա Միսակյան
Ալբերտ Սարոյան
Ալեքսա Մուրադյան
Էմիլի Ղազարյան
Դավիթ Հակոբյան
Վարդան Մանուկյան
Էմանուել Շահբազյան
Պարգև Մկրտչյան
2022 — 2023 ուոսունական տարի
Սեպտեմբեր ամսին 3-3 դասարանի սովորողների հետ իրականացնելու ենք հետևյալ նախագծերը՝
Գիտելիքի օրվա մեկնարկը Սուրբ Երրորդություն եկեղեցու բակում
Բարձունքի հաղթահարում
Երրորդ պարապմունք (4 ժամ)․ Հանրակրթության պետական չափորոշիչի ձևավորման սկզբունքները, հիմնական բաժիններին ընդհանրական ներկայացումը։
Ծանոթանալ Հանրակրթության մասին օրենքի 3-րդ հոդվածի 5-րդ կետին, օրենքի 6-րդ հոդվածին, Հանրակրթության պետական չափորոշիչի ձևավորման և հաստատման կարգի II բաժնին։ Ընդգծել նկատված տարբերությունները։
Չափորոշիչի ձևավորման սկզբունքները՝ I բաժին։
Չափորոշիչի բաժինները
Կարողունակություն, միջնակարգ կրթության շրջանավարտի ակնկալվող կարողունակությունները, Բաժին II
Հանրակրթական հիմնական ծրագրերի բովանդակությունը, բաժին VI
Հանրակրթական ընդհանուր պետական ծրագրի առարկայացանկի ձևավորման հիմնական սկզբունքները, բաժին VIII
Սովորողի ուսումնառության արդյունքների գնահատման սկզբունքները , բաժին IX
Ծանոթանում է նշված բաժիններից յուրաքանչյուրին և դուրս գրում իր համար նորությունները։
3 հոդված, 5-րդ կետ
5) հանրակրթության պետական չափորոշիչ` նորմատիվ փաստաթուղթ, որը, ըստ կրթական ծրագրի աստիճանների, սահմանում է սովորողների ուսումնական բեռնվածության նվազագույն և առավելագույն ծավալը, սովորողների գնահատման համակարգի սկզբունքները, ուսումնառության ակնկալվող վերջնարդյունքները և հանրակրթական միջնակարգ կրթության ծրագրի շրջանավարտին ներկայացվող որակական պահանջները` կարողունակությունները (կոմպետենցիաները).
Հոդված 6
1. Հանրակրթության պետական չափորոշիչը ներառում է հանրակրթական հիմնական ծրագրերի`
1) ուսումնական բնագավառներն ու կրթության բովանդակության բաղադրիչները.
2) ուսումնական պլանների ընդհանրական կառուցվածքը և առարկայացանկերի ձևավորման հիմնական սկզբունքները.
3) սովորողների գնահատման սկզբունքներն ու ձևերը.
4) շրջանավարտներին ներկայացվող որակական պահանջները` կարողունակությունները (կոմպետենցիաները) և ուսումնառության ակնկալվող վերջնարդյունքները: ↩
2. Հանրակրթության պետական չափորոշչի պահանջները պարտադիր են կրթական ծրագրերի և ուսումնական հաստատությունների համար:
3. Հանրակրթության պետական չափորոշիչը հաստատում է Հայաստանի Հանրապետության կառավարությունը:
4. Հանրակրթական հիմնական ծրագրերի ուսումնական պլանի ընդհանրական կառուցվածքը, ըստ կրթական աստիճանների, ներառում է ուսումնական բնագավառները, դրանց հատկացվող ժամաքանակները, սովորողների ուսումնական բեռնվածության նվազագույն և առավելագույն ծավալը: ↩
5. Ուսումնական բնագավառներին հատկացվող պարտադիր նվազագույն ժամաքանակը հիմնական դպրոցում չի կարող լինել ընդհանուր նորմատիվային ժամաքանակի կեսից պակաս, իսկ ավագ դպրոցում` 30 տոկոսից պակաս:
Չորրորդ պարապմունք (2) Հանրակրթական ուսումնական հաստատության ուսուցչի ատեստավորման, կամավոր ատեստավորման և տարակարգի շնորհման հիմնական գործընթացները։
Պատրաստվում եմ հերթական ատեստավորման․ օրենքի հոդված 26,
Տնօրենը յուրաքանչյուր տարվա համար կազմում և հաստատում է տվյալ տարվա հերթական ատեստավորման ենթակա ուսուցիչների ցանկը և ներկայացնում կրթության պետական կառավարման լիազորված մարմին` Հայաստանի Հանրապետության կառավարության սահմանած կարգին համապատասխան:
6. Հերթական ատեստավորման ենթակա ուսուցիչը ոչ ուշ, քան երեք ամիս առաջ տեղեկացվում է ատեստավորման անցկացման ժամկետի մասին:
7. Հերթական ատեստավորման ենթակա ուսուցիչը պետական ուսումնական հաստատության միջոցների հաշվին նախապես անցնում է վերապատրաստում` կրթության պետական կառավարման լիազորված մարմնի սահմանած` ուսուցչի մասնագիտական չափանիշներով սահմանված մասնագիտական զարգացման պահանջներին համապատասխան:
Պատրաստվում եմ կամավոր ատեստավորման, օրենքի հոդված 26,
Պատրատվում եմ տարակարգ ստանալու, օրենքի հոդված 26, ուսուցչի որակավորման տարակրագերի բնութագրիչները։
Առաջադրանք
Յուրաքանչյուր դեպքի համար ներկայացնում է ուսուցչի քայլերի հաջորդականությունը։
Հարցարան՝ ինքնաստուգման համար․
Պատասխան՝
Քանի որ դպրոցի տնօրենը համարվում է վարչական աշխատող և դասավանդում է միայն համատեղելիության կարգով, ուստի ուսուցիչ չէ և չի կարող դիմել կամավոր ատեստավորում և տարակարգ ստանալու համար։
Մասնակիցներ՝ 3-3 դասարանի սովորողներ
Վայրը՝ Սուրբ Երրորդություն եկեղեցու բակ
Օրը՝ սեպտեմբերի 1
Տևողությունը՝ 10:30- 12:00
Օրակարգում՝
Անհրաժեշտ պարագաներ
9:00-12:00՝ աշխատանք Հյուսիսային դպրոցում
Երկրորդ պարապմունք (2 ժամ)․ Հանրակրթական ուսումնական հաստատությունում կրթական գործընթացի մասնակիցների իրավունքների և պարտականությունների ներկայացում։
Հանրակրթության մասին ՀՀ օրենքով որոշված՝ ուսումնական հաստատությունում կրթական գործի մասնակիցները։
Առաջադրանք
Պատասխան
1. Ուսումնական հաստատությունում կրթական գործընթացի մասնակիցներն են`
1) սովորողը.
2) սովորողի ծնողը.
3) ուսուցիչը և մանկավարժական այլ աշխատողներ.
4) վարչական աշխատողները.
5) խորհրդում և խորհրդակցական մարմիններում ընդգրկված` կրթության պետական կառավարման լիազորված մարմնի, տարածքային կառավարման և տեղական ինքնակառավարման մարմինների ներկայացուցիչները և այլ անձինք:
Հարցարան՝ ինքնաստուգման համար։
Պատասխան
Հանրակրթական ուսումնական հաստատության տնօրեն, փոխտնօրեն, հաշվապահ,
Պատասխան
Հանրակրթական ուսումնական հաստատության ուսուցիչ, կազմակերպիչ, հեգեբան, գրադարանավար, սոցիալական մանկավարժ, լաբորանտ
Պատասխան
Հանրակրթական ուսումնական հաստատության տնտեսվար, բուժաշխատող
Սովորողի իրավունքները և պարտականությունները
Առաջադրանք
Պատասխան
Ըստ իս՝ սովորողն ունի հետևյալ իրավունքներն ու պարտականությունները
Իրավունքներ
Պարտականություններ՝
Սովորողի իրավունքները թվարկելուց հետո ուսումնասիրեցի Հանրակրթության մասին ՀՀ օրենքի հոդված 20-ը՝ «Սովորողի իրավունքները և պարտականությունները», որից պարզ դարձավ, որ իմ նշած իրավունքները կան հոդվածում, դրանք են՝
-ընտրել ուսումնական հաստատությունը
-մասնակցել դպրոցական միջոցառումներին
-ազատ արտահայտել իր գաղափարները, կարծիքները
Անվճար կարողանա օգտվել ուսումնական հաստատության ուսումնանյութական բազայից:
Սովորողի իրավունքներից չէի նշել հետևյալ կետերը, որոնք ամրագրված են օրենքում՝ և -անվճար կարողանա օգտվել ուսումնական հաստատության ուսումնանյութական բազայից» և «Սովորողը պաշտպանված պետք է լինի ցանկացած ֆիզիկական և հոգեբանական ճնշումներից, շահագործումից, մանկավարժական և այլ աշխատողների ու սովորողների այնպիսի գործողություններից կամ անգործությունից, որով խախտվում է սովորողի իրավունքները, կամ ոտնձգություն է արվում նրա պատվին և արժանապատվությանը»։ Այո, ցավոք, քիչ չեն այն դեպքերը, երբ ոտնահարվում են սովորողի իրավունքներն ուսումնական հաստատություններում։ Յուրաքանչյուր սովորող պետք է լավ իմանա և՛ իր իրավունքները, և՛ իր պարտականությունները:
Հանրակրթության մասին ՀՀ օրենքի
Հոդված 20.Սովորողի իրավունքներն ու պարտականությունները
1. Ուսումնական հաստատություններում սովորողներն ունեն հավասար իրավունքներ և պարտականություններ: Դրանք սահմանվում են օրենքով և ուսումնական հաստատության կանոնադրությամբ:
2. Սովորողն իրավունք ունի`
1) ստանալու հանրակրթության պետական կրթական չափորոշչին համապատասխան կրթություն.
2) ծնողի համաձայնությամբ ընտրելու ուսումնական հաստատությունը և ուսուցման ձևը, ինչպես նաև տվյալ ուսումնական հաստատությունում առկա հոսքը, ստանալու կրթական վճարովի ծառայություններ.
3) անվճար օգտվելու ուսումնական հաստատության ուսումնանյութական բազայից.
3.1) ստանալ կրթության առանձնահատուկ պայմանների կարիքը բավարարելուն ուղղված աջակցություն.
4) մասնակցելու ներդպրոցական և արտադպրոցական միջոցառումների.
5) պաշտպանված լինելու ցանկացած ֆիզիկական և հոգեբանական ճնշումներից, շահագործումից, մանկավարժական և այլ աշխատողների ու սովորողների այնպիսի գործողություններից կամ անգործությունից, որով խախտվում են սովորողի իրավունքները, կամ ոտնձգություն է արվում նրա պատվին ու արժանապատվությանը.
6) ուսումնական հաստատության կանոնադրությամբ սահմանված կարգով մասնակցելու ուսումնական հաստատության կառավարմանը.
7) ազատորեն փնտրելու և մատչելիորեն ստանալու ցանկացած տեղեկատվություն, բացառությամբ օրենքով սահմանված դեպքերի.
8) ազատ արտահայտելու սեփական կարծիքն ու համոզմունքները.
9) օգտվելու օրենքով և ուսումնական հաստատության կանոնադրությամբ սահմանված այլ իրավունքներից:
3. Սովորողը պարտավոր է`
1) կատարել ուսումնական հաստատության կանոնադրության և ներքին կարգապահական կանոններով սահմանված պահանջները.
2) ստանալ հանրակրթության պետական չափորոշիչներին համապատասխան գիտելիքներ, ձեռք բերել և տիրապետել համապատասխան հմտությունների և կարողությունների, բավարարել սահմանված արժեքային համակարգին ներկայացվող պահանջները.
3) հաճախել և մասնակցել ուսումնական պարապմունքներին.
4) կատարել օրենքով և ուսումնական հաստատության կանոնադրությամբ սահմանված այլ պարտականություններ:
Սովորողների պարտականություններին վերաբերող կետերից նշածս երկու կետերը համընկնում էին Հանրակրթության մասին ՀՀ օրենքի հոդված 20-ում գրված սովորողի պարտականությունների հետ։
Ներկա լինել ուսումնական պարապմունքներին
Կատարել ուսումնական պարապմունքի ընթացքում իրենց հանձնարարված աշխատանքները:
Շատ կարևոր եմ համարում, որ յուրաքանչյուր սովորող պետք է լավ իմանա և՛ իր իրավունքները, և՛ իր պարտականությունները:
Մանկավարժական աշխատողի իրավունքները և պարտականությունները
Առաջադրանք
Սովորողի ծնողի իրավունքներն ու պարտականությունները
Առաջադրանք
«Ֆիզիկական կրթություն և անվտանգ կենսագործունեություն» բնագավառի կազմակերպման կարգ
Ֆիզկուլտուրան «Իմացումի հրճվանք» ծրագրում ամենօրյա պարապմունքներ են, որոնք ներառում են մարմնամարզական վարժություններ, մարզական քայլք, վազք, շարժուն խաղեր, հեծանիվ: 5 և 6 տարեկանները շաբաթական մեկ անգամ լողում են: Ծրագրի մաս են նաև քայլարշավը, բարձունքներ արշավելը, որոնց ընթացքում սովորողները ծանոթանում են անվտանգ գործունեության տարրերին: Որպես լրացուցիչ կրթություն սովորողը կարող է ընտրել լողը:
1-3-րդ դասարաններում ֆիզկուլտուրան կազմակերպում են դասվարները, օգնում է ուսուցչի օգնականը։
Մարմնամարզական վարժությունները, պարապմունքները իրականացվում է Հյուսիսային դպրոցի մարզադահլիճում, հեծանվավարությունը՝ դպրոցի հեծանվաուղիներում, Սուրբ Երրորդություն եկեցեցու բակում։
3-րդ դասարան
Վերապատրաստող մասնագետ՝ Գևորգ Հակոբյան
Առաջին պարապմունք (1ժամ)․ ինքնուրույն գործնական աշխատանք․
Ծանոթանալ Հանրակրթության մասին ՀՀ օրենքի 3-րդ, 4-րդ, 5-րդ հոդվածներին։ Ընդգծել անհասկանալի տերմինները, նախադասությունները, պարբերությունները։
Շարունակել կարդալ “Հանրակրթական բնագավառի օրենսդրություն”Վայրը՝ Ավագ դպրոց, 3.1 դասասենյակ
Վերապատրաստող մասնագետ՝ Գևորգ Հակոբյան
22.08-26.08 — Հանրակրթական բնագավառի օրենսդրություն
22.08 — ժամը՝ 15:00 -16:00
23.08 — ժամը՝ 15:00 — 16:00
24.08 — ժամը՝ 15:00 — 16:00
25.08 — ժամը՝ 15:00 — 16:00
26.08 — ժամը՝ 15:00 -16:00