«Ֆիզիկական կրթություն և անվտանգ կենսագործունեություն» բնագավառի կազմակերպման կարգ

Ֆիզկուլտուրան «Իմացումի հրճվանք» ծրագրում ամենօրյա պարապմունքներ են, որոնք ներառում են մարմնամարզական վարժություններ, մարզական քայլք, վազք, շարժուն խաղեր, հեծանիվ: 5 և 6 տարեկանները շաբաթական մեկ անգամ լողում են: Ծրագրի մաս են նաև քայլարշավը, բարձունքներ արշավելը, որոնց ընթացքում սովորողները ծանոթանում են անվտանգ գործունեության տարրերին: Որպես լրացուցիչ կրթություն սովորողը կարող է ընտրել լողը:

  • Ֆիզկուլտուրայի կազմակերպումը 1-3-րդ

1-3-րդ դասարաններում ֆիզկուլտուրան կազմակերպում են դասվարները, օգնում է ուսուցչի օգնականը։

Մարմնամարզական վարժությունները, պարապմունքները իրականացվում է Հյուսիսային դպրոցի մարզադահլիճում, հեծանվավարությունը՝ դպրոցի հեծանվաուղիներում, Սուրբ Երրորդություն եկեցեցու բակում։

3-րդ դասարան

  • Արագ վազք
  • Դանդաղ վազք
  • Ցատկերի տեսակների կիրառում
  • Հեռացատկ տեղից
  • Բարձրացատկ
  • Շարժախաղեր
  • Մաքոքավազք
  • Ցատկ առաջ
  • Ֆուտբոլ
  • Սահուն շարժումներ
  • Կեցվածքին ուղղված վարժություններ
  • Ընդհանուր մարմնամարզական վարժություններ
  • Լայն քայլք, դանդաղ քայլք, արագ քայլք
  • Կքանստումներ
  • Կքանիստ-ցատկ
  • Հավասարակշռության վարժություններ՝ քայլք ոտնաթաթերին, կանգ մեկ և երկու ոտքի վրա
  • Խաղեր օղակով, ցատկապարանով, գնդակով
  • Ազգային խաղեր
  • Հեծանվավարություն

Մխիթար Սեբաստացի» կրթահամալիր
Ֆիզկուլտուրա