Մոնթե Վարդապետյանը փետրվարի 19-ին՝ Հ․ Թումանյանի ծննդյան օրը, ընտանիքի հետ այցելում է Թումանյանի ծննդավայր՝ Դսեղ, նշում գրքի տոնն ու իրականացնում Թումանյանական ընթերցումներ, նույնիսկ, հասցնում է հարցազրույց տալ լրագրողներին։
Month: Փետրվար 2022
Գրքի տոնը․․․
Պատահական չէ, որ գրքի տոնը նշում են փետրվարի 19-ին՝ Թումանյանի ծննդյան օրը։
Տեսեք, թե ինչպես են տոնում գրքի տոնը 2-3 դասարանի սովորողները։
Չարի վերջը․ Մարի Մանուկյան
Մարի Մանուկյանը, նկարելով ամենայն հայոց բանաստեղծ Հովհաննես Թումանյանին, ընթերցում է «Չարի վերջը» ստեղծագործությունը։
Աշխատակարգ 21․02 — 27․02․2022
Իրականացվող նախագծեր՝
Կարդում և խաղում ենք Թումանյան
Ուսումնական ռեսուրսներ
Շարունակել կարդալ “Աշխատակարգ 21․02 — 27․02․2022”«Սուտլիկ որսկանը» թատերական ներկայացում

Մասնակիցներ՝ Հյուսիսային դպրոցի 2․3 դասարանի սովորողներ
Համակարգող՝ Արեգ Տոնոյան
Բեմադրության համար ընտրված երգերի, պարերգերի խորհրդատու՝ Հասմիկ Մաթևոսյան
Ժամանակահատված՝ փետրվար-մարտ
Թեման՝ Հովհ. Թումանյան «Սուտլիկ որսկանը»
Նպատակ, Խնդիրները
- որպես թիմ, թատերախումբ հանդես գալու կարողության ձևավորում ու զարգացում.
- ստեղծագործական մտքի զարգացում.
- այլընտրանքային լուծումներ գտնելու կարողության զարգացում.
- գրական-երաժշտական ճաշակի ձևավորում ու զարգացում:
Ընթացքը՝
- նախապես ծանոթանալ ստեղծագործությանը սովորողների խմբով
- լսել սովորողների առաջարկները, պատկերացումները,
- ընտրվում, հարմարեցվում են ստեղծագործության մասերին համապատասխան երգեր, պարերգեր
Ներկայացման փորձ`
Աշխատակարգ 14․02 — 18․02․2022
Իրականացվող նախագծեր՝
Կարդում և խաղում ենք Թումանյան
Ուսումնական ռեսուրսներ
- Հայոց լեզու
- Մաթեմատիկա
- Ընթերցարան 2֊րդ մաս
Չարի վերջը․ մեդիանկարչություն
Մարի Մանուկյան

Էմանուել Շահբազյան

Տարոն Հայրապետյան

Արեգ Ասատրյան

Դավիթ Հակոբյան

Պարգև Մկրտչյան

Մոնթե Մարգարյան

Տիգրան Քոչունց

Վիկա Միսակյան


Չարի վերջը․ Նամակներ սովորողներից
Հյուսիսային դպրոցի 2․3 դասարանի սովորողները նամակ են գրում Հ․ Թումանյանի Չարի վերջը հեքիաթի հերոսներին։

Մարի Մանուկյան
Նամակ կկուին
Ողջույն, մայր կկու, ես Մանուկյան Մարին եմ։ Ես գրում եմ քեզ, որ խորհուրդներ տամ։ Ինչո՞ւ ես հավատացել, որ աղվեսը սրած կացին ունի։ Իմ մայրիկը ինձ չարին չի տա ։ Օրինակ վերցրու իմ մայրիկից։
Նամակ աղվեսին
Այ անամոթ աղվես, մի խաբիր, չի կարելի խաբել, պետք է բարի լինել։
Էմանուել Շահբազյան
Բարև շուն
Ինչ լավ է, որ դու մի լավ դաս տվեցիր չար աղվեսին։ Ես շատ էի տխրել, որ նա խաբել էր կկուին և նրա ձագերին կերել էր ։Ինչ լավ , որ դու էլ այս հեքիաթում էիր։
Դավիթ Հակոբյան
Բարև, բոլոր հերոսներին:Մարիկ կկու, դու ինչո՞ւ լսեցիր աղվեսին, աղվեսը սուտասան էր, աղվեսը կացին չուներ:
Ագռավ, ապրես, որ աղվեսին խաբեցիր:
Աղվես, չի կարելի չար ու սուտասան լինել:Գիտես՝ ով չար է լինում, նա միշտ պատժվում է:
Էլինա Վասիլյան
Սիրելի կկու։
Ինչո՞ւ դու հավատացիր աղվեսին, որ ինքը ունի կացին։ Ինչո՞ւ տվեցիր ձագուկներիդ աղվեսին հանուն տանը ։ Իմ կարծիկով՝ դու սխալ արեցիր ։
Վիկա Միսակյան
Նամակ կուկուին
Բարև, մայրիկ կկու : Ես շատ նեղացել եմ , որ դու քո ձագուկներին տվեցիր
Խորամանկ աղվեսին: Դու պետք է պաշտպանեիր քո ձագերին: Սարը չի կարող
պատկանել աղվեսին: Դու պետք է շնորհակալ լինես ագռավին, որ մի ձագուկը
մնաց քո հետ և պատժեց չար աղվեսին:
Էլինա Վասիլյան
Բարի լույս աղվես: Այս ի՞նչ ես արել, ա՛յ դու չար աղվես, անկուշտ ագահ: Աղվես աղա, արի բարի դարցիր ,որ ագռավը էլ նման բաներ չանի: Հիմա պիտի գնանք, որ ներողություն խնդրես կկվից:
Ֆելիքս Քոչինյան
Բարև կըկու։ Ես Ֆելիքսն եմ։Կըկու, բայց ինչո՞ւ դու հավատացիր աղվեսին, չէ՞ որ աղվեսը խորամանկ է։ Հաջորդ անգամ այդքան միամիտ չլինես։ Խնդրում եմ ագռավից սովորես վտանգի ժամանակ խորամանկություն անել, որ կարողանաս քո մի ձագուկին պաշտպանել։
Չարի վերջը, Ծիտը․ Ֆելիքս Քոչինյան
Թումանյանական օրերի շրջանակում ներկայացնում է Ֆելիքս Քոչինյանը։
Չարի վերջը
Ծիտը
Ճամփորդները․ Վարդան Մանուկյան
Թումանյանական օրերի շրջանակում ներկայացնում է Վարդան Մանուկյանը։