Հ. Թումանյանի 《Աղվեսը》ստեղծագործությունը 2֊3 դասարանի սովորողները նկարել և ներկայացրել են Paint նկարչական ծրագրով։












Հ. Թումանյանի 《Աղվեսը》ստեղծագործությունը 2֊3 դասարանի սովորողները նկարել և ներկայացրել են Paint նկարչական ծրագրով։













Աղվեսն եկավ բարձըր սարից, Հարցմունք արավ լիքը թառից. Մեծ խորոզ է հարկավոր ինձ. Քաղցած աղվեսն, ագին ծաղիկ։
Աղվեսն հագել քուրքը դեղին, Պըտուտ կուգա շուրջը գեղին. Ջուր կըտըրվեց տատիս լեղին. Դեղին աղվեսն, ագին ծաղիկ։ Աղվեսն ասավ պառավ տատին.
«Մըտիկ չեմ տա ձեռիդ փետին, Կարոտել եմ թըմփլիկ ճուտին». Անվախ աղվեսն, ագին ծաղիկ։ Աղվեսն եկել, նստել դեզին, Երկար ագին ծըռել վըզին,
Աչք է ձըգել մեր խորոզին… Էն գող աղվեսն, ագին ծաղիկ։ Մին էլ կանչեց տատըս պառավ. Ամա՜ն, հասե՜ք, տարա՜վ, կերա՜վ… Գըլխիս էս ի՞նչ փորձանք բերավ
Անտեր աղվեսն, ագին ծաղիկ։ Ա՛յ իմ խորոզ, կարմիր խորոզ, Ման կուգայիր գոռոզ-գոռոզ. Փետուրդ արավ ողջ դար ու փոս Էն չար աղվեսն, ագին ծաղիկ։
Աղվե՛ս, աղվե՜ս, փոքրիկ գազան, Ոտներըդ կարճ ու խիստ վազան, Շըներն ամեն քեզ չըհասան, Ճարպիկ աղվես, ագին ծաղիկ։
Նամակ հեքիաթի հերոսներին
Տիգրան Քոչունց
Բարև չարաճճի աղվես, դու շատ ես տխրեցնում հեքիաթի տատիկին, տես հանկարծ էլի բարձր սարից, որ իջնես ու չարություն անես ես ընկերներիս հետ կգամ հեքիաթ ու քեզ կգտնենք կպատժենք։
Մամիկոն Մարգարյան
ԲԱՐԵՎ ԱՂՎԵՍ
Աղվես ,խորամանկ աղվես ,ես գիտեմ անտառից սոված իջել ես գյուղ ։Հավանաբար ուզում ես տատիկի հավերը գողանաս։Մի արա ,մի գողացի աղվես ջան տատիկներին չի կարելի նեղացնել ։Դու արի մեր բակ ես քեզ կկերակրեմ,եթե կուզես նույնիսկ մեր հավերից կտամ ,միայն տատիկի խորոզին ձեռք մի տուր ։
Դավիթ Հակոբյան
Տատիկ բարև,բա դու չկարողացա՞ր աղվեսի պոչը կտրես:
Մյուս անգամ ուշադիր կլինես,որ գեղեցիկ,կարմիր խորոզներին աղվեսը չտանի:
Արեգ Ասատրյան
Բարև աղվես ջան: Սիրուն աղվես մի կեր խորոզին: Համեղ ճաշիկ կեր: Խորոզը թող ապրի իր կյանքով:
Հարգանքով Արեգ:
Զառա Բեգլարյան
Տատիկ ինչու ես գոռում աղվեսի վրա եթե դու կարող էիր գրկերլ հավիկին և պաշտպանել նրան աղվեսից։
Վիկա Միսակյան
Բարև տատիկ, ինչպե՞ս եք։
Գիտեմ շատ եք տխրել եք, որ աղվեսը կերավ թմբլիկ խորոզին :
Աղվեսը շատ քաղցած էր և ստիպվսծ էր գողոթյուն անել, բայց դուք զգույշ եղեք ,
Որ խորոմանկ աղվեսը չուտի մնացաց հավերին:
Մարգարյան Մոնթե
Բարև սիրելի աղվես։
Ես մտածում եմ, որ դու լավ ես արել որ կերել ես, որովհետև սոված էիր։ Ո՞նց կարողացար տանել խորոզին որ ոչ մեկ չնկատի։
Ցտեսություն։
Տարոն Հայրապետյան
Աղվես, այ խորամանկ աղվես, ապրես, որ կերար աքլորը քանի որ դու ճաշ չունեիր և շատ անոթի էիր և ուրիշ բան չկար մոտդ:Չեմ ուզում որ անոթի մնաս:
Ֆելիքս Քոչինյան
Բարև տատիկ,ես Ֆելիքսն եմ։
Տատիկ բայց ինչու չպահեցիր խորոզը, չէ որ դու գիտեիր, որ աղվեսը սոված է։ՈՒզում եմ քեզ զգուշացնել,որ աղվեսը նորից կսովածանա և կվերադառնա։Խնդրում եմ ուշադիր լինես և պահես մյուս խորոզը։
Էմանուել Շահբազյան
Բարև, աղվես, ինչո՞ւ կերար դու խորոզին և անհանգստացրեցիր պառավ տատին , խեղճ խորոզը ման էր գալիս իր համար, կերար նրան, դու չար աղվես, չեմ սիրում քեզ, անկուշտ աղվես։
Ուսումնական երրորդ շրջան՝ փետրվար-մայիս
Իրականացվող նախագծեր՝
Կարդում և խաղում ենք Թումանյան
Ուսումնական ռեսուրսներ
Շարունակել կարդալ “Աշխատակարգ 07․02 — 11․02․2022”