Ազգագրական փառատոն 2022

Հանրակրթական ձմեռային ազգագրության փառատոնը ամենամյա բաց ստուգատես է, որին կարող է մասնակցել ցանկացածոք։ Ստուգատեսն ընդգրկում է ուսումնական գործունեության բոլոր ձևերը:

Մասնակիցներ՝ Հյուսիսային դպրոցի Արևներ ջոկատ, ընտանեկան դպրոցներ
Ժամանակահատված՝ հունվար10-30, 2022թ

Շարունակել կարդալ “Ազգագրական փառատոն 2022”

Արի կարդանք

Նախագիծը՝ Ազնիվ Մանուկյանի

Ձմեռը լավագույն եղանակն է ընթերցանության համար:

Ժամանակահատված՝ հունվարի 10-30

Վայր՝Հյուսիսային դպրոց , Տիգրան Հայրապետյան գրադարանի ընթերցասրահ

Նպատակ՝

  • Տարատարիք սովորողների մեջ ձևավորել ընթերցողական ընկերություն, սեր գրականության հանդեպ
  • Ընտանիքներին ներգրավել ճամբարային առօրյային

Խնդիրներ՝

  • Ճամբարի ընթացքում ձևավորել տարատարիք ընթերցասերների խումբ, այդ թվում ծնողներ
  • Հանդիպել շաբաթվա մեջ 1 անգամ և խոսել սիրելի գրքի , հեղինակի մասին, խորհուրդ տալ այլոց
  • Ունենալ հյուրեր, ովքեր կպատմեն դպրոցական տարիքի սիրելի գրքից
  • Հյուրընկալել ընթերցասեր, ստեղծագործող ծնողներին, միասին ընտրել ընթերցացանկ տարբեր տարիքի սովորողների համար
  • Հանդիպում ժամանակակից գրողների հետ

Արդյունքում՝

Ամսվա վերջում կունենանք տարատարիք սովորողների ոչ դասագրքային ընթերցանության ցանկ:

Ճամփորդություն դեպի Ջրվեժ անտառապարկ

Մասնակիցներ՝ Հյուսիսային դպրոցի 2․3 դասարանի «Արևներ» ջոկատ
Օրը ՝ հունվարի 20
Ժամը՝ 11:20-14:00
Վայրը՝ Ջրվեժի անտառապարկ

Շարունակել կարդալ “Ճամփորդություն դեպի Ջրվեժ անտառապարկ”

Ձմեռային մարզական ստուգատես 2022

Հունվարի   10-31, նախագծային ուսուցման ուսումնական ճամբարներ կրթահամալիրի դպրոցներում. ամենամյա բաց հանրակրթական ստուգատեսներ

Ժամանակահատվածը` հունվարի 10-31

Մասնակիցներ` Հյուսիսային դպրոցի տարատարիք ճամբարականներ

Նպատակը Ձմեռային մարզական ստուգատեսների մասնակցություն, առողջ ապրելակերպին ուղղված հմտությունների ձեռքբերում, ձմեռային մարզական խաղերի հմտությունների ձեռքբերում :

Խնդիրները

  • Մարզական պարապմունքների իրականացում
  • Ազգային և ձմեռային-բակային խաղերի կազմակերպում /ձնագնդի, սահնակ/
  • Մարզական մրցաշարերի իրականացում
  • Դահուկավարություն, սահնակավարություն

Ձմեռային մարզական խաղեր 2022

  • Ճամփորդություններ դեպի ձյուն` դահուկ, սահնակ /ըստ հայտի/`
  1. Ջրվեժի արգելոց
  2. Մայր դպրոց

Поделиться ссылкой:

Բնագիտատեխնիկական ստուգատես

Բնագիտատեխնիկական ստուգատես-2022

Ժամանակահատված՝ հունվար 10-29

Մասնակիցներ՝ Արևներ ջոկատ

Վայրը՝ Հյուսիսային դպրոց, ընտանեկան դպրոցներ

Նպատակ և խնդիրներ

  • բնագիտատեխնիկական հմտությունների ցուցադրում,
  • ստեղծագործական երևակայության զարգացում,
  • մանր մոտորիկայի զարգացում

Նպատակը և խնդիրները՝

  • Դիտողականության, շրջապատում օրինաչափություններ նկատելու դիտարկելու, վերլուծելու կարողության զարգացում
  • Պարզագույն փորձերի կազմակերպում և իրականացում
  • Երևույթներին հետևելու, հետևություններ անելու հմտությունների ձևավորում
  • Զարգացնել սովորողների դիտողականությունը, երևույթները հետազոտելու, հետևություններ և եզրակացություններ անելու կարողությունը
  • Անվտանգության կանոնների պահպանումը
  • Փորձերի միջոցով զարգացնել սովորողների տրամաբանական մտածողությունը, ստեղծագործական միտքը և երևակայությունը

Արդյունքը՝ բլոգում, ենթակայքում

Ազգային պարերի, խաղերի ուսուցում

Ձմեռային ազգագրական փառատոնի շրջանակներում համագործակցություն 2․2 ջոկատի հետ

Վայրը՝ Հյուսիսային դպրոց-պարտեզ

Ժամանակահատվածը՝ Հունվար

Շարունակել կարդալ “Ազգային պարերի, խաղերի ուսուցում”

Հովհաննես Թումանյան


Չկա որևէ հայ երեխա, որ չճանաչի հայ մեծագույն բանաստեղծին: Առաջին բանաստեղծությունները, որ մենք սկսում ենք արտասանել՝ դեռ կարդալ չիմանալով Հովհաննես Թումանյանի մանկական հրաշալի բանաստեղծություններն են: Թումանյանին մենք շարունակելու ենք կարդալ, նաև երբ դառնանք պատանի, երիտասարդ կամ հասուն մարդ: Հովհաննես Թումանյանը հասկանալի ու սիրելի է բոլոր տարիքներում և հենց դրա համար էլ ուղեկցում է մեզ մեր ողջ կյանքի ընթացքում, սովորեցնում շատ ու շատ բաներ չարի և բարու, մարդկայինի ու աստվածայինի մասին:

Շարունակել կարդալ “Հովհաննես Թումանյան”