Մարզական խաղեր․ համագործակցային նախագիծ

Պատրաստվելով մարզական ստուգատեսին՝ 2․3 դասարանի սովորողները մարզվում և մարզական խաղեր են խաղում Ավագ դպրոցի սովորողների հետ։

Մարզիչ և համակարգող՝ Սուսաննա Պետրոսյան

Համագործակցային նախագիծ Ավագ դպրոցի սովորողների հետ

Հունվարյան ճամբարի շրջանակում Ավագ դպրոցի սովորողներն այցելում են կրթահամալիրի կրտսեր դպրոցներ և իրագործում սովորող-սովորեցնող նախագիծը։ Սովորողների մի մասն ընտրել է օտար լեզուներ բաժինը և այցելել մեզ՝ Հյուսիսային դպրոցի 2․3 դասարանի ջոկատին՝ ամրապնդելու օտար լեզվի՝ ռուսերենի և անգլերենի հիմքերը։ Մեծ էր թե՛ Ավագ դպրոցի, թե՛ կրտսեր դպրոցի սովորողների ոգևորությունը։ Հանդիպումները համարում եմ կայացած և արդյունավետ։ Նախագիծը շարունակելի է։

Նախագիծը և նախագծի ամփոփումը տեսնյութերի տեսքով՝ Ավագ դպրոցի սովորող Էլեն Պողոսյանի բլոգում։

Հատվածներ հանդիպումներից

Արի կարդանք․ համագործակցային նախագիծ

«Արի կարդանք» նախագծի շրջանակում Հյուսիսային դպրոցի 2․3 և 3․2 դասարանանների ջոկատները հանդիպեցին Հարթակում, զրուցեցին իրենց սիրելի գրքերի մասին, կազմակերպեցին խմբային քննարկումներ ու խաղեր։

Ազգային իմ տիկնիկը․ Էմանուել Շահբազյան

Ազգագրական փառատոնի շրջանակում 2․3 դասարանի սովորող Էմանուելը պատրաստում է ազգային տիկնիկ։

Հեղինակ՝ Մելանիա Թոմաս

Բնագիտական փորձեր․ Էմանուել Շահբազյան

Բնագիտական ստուգատեսի շրջանակում 2․ 3 դասարանի սովորող Էմանուելը ներկայացնում է բնագիտական փորձերի փաթեթ։

Տեսանկարահանումներն իրականացրել է Էմանուելի մայրը՝ Մելանիա Թոմասը։