Էմիլի Ղազարյան

Էմանուել Շահբազյան

Ֆելիքս Քոչինյան

Էմիլի Ղազարյան

Էմանուել Շահբազյան

Ֆելիքս Քոչինյան

Ղափամայի ծեսի շրջանակում 2․3 դասարանի սովորող Էլինան քույրիկի հետ պատրաստում է համեղ ղափամա մայրիկի և տատիկի բաղադրատոմսով։

Երբ ուսումնական նախագիծը դպրոցից տուն է գնում։
Էլինան դպրոցում ընկեր Տաթևի պատրաստած տիկնիկի օրինակով տիկնիկ է պատրաստում տանը՝ քույրիկի համար։
Ազգագրական փառատոնի շրջանակներում 2․3 դասարանի ջոկատը համագործակցային նախագիծ իրականացրեց 2․2 դասարանի ջոկատի հետ։ Սովորեցինք Խամխամա և Շորոր պարերը։
Տեսանյութը՝ Մանե Հարությունյանի
Ձմեռային ազգագրական փառատոն 2022
Սովորող-սովորեցնող նախագծով Հյուսիսային դպրոցի 2.3 դասարանի ճամբարային ջոկատը ազգային խաղերով և խաղերգերով հյուր էր գնացել 2-4 տարեկաններին:
Տեսանյութը՝ Սոնա Կարապետյանի
«Ազգագրության փառատոն 2022»-ի շրջանակում, «Ազգային խաղեր» նախագծով Հյուսիսային դպրոցի 2․3 դասարանի ճամբարային ջոկատն ընկեր Հասմիկի հետ սովորեց մի քանի ազգային ավանդական խաղեր:
Տեսանյութը՝ Հասմիկ Մաթևոսյանի
Պատրաստվելով մարզական ստուգատեսին՝ 2․3 դասարանի սովորողները մարզվում և մարզական խաղեր են խաղում Ավագ դպրոցի սովորողների հետ։
Մարզիչ և համակարգող՝ Սուսաննա Պետրոսյան
Հունվարյան ճամբարի շրջանակում Ավագ դպրոցի սովորողներն այցելում են կրթահամալիրի կրտսեր դպրոցներ և իրագործում սովորող-սովորեցնող նախագիծը։ Սովորողների մի մասն ընտրել է օտար լեզուներ բաժինը և այցելել մեզ՝ Հյուսիսային դպրոցի 2․3 դասարանի ջոկատին՝ ամրապնդելու օտար լեզվի՝ ռուսերենի և անգլերենի հիմքերը։ Մեծ էր թե՛ Ավագ դպրոցի, թե՛ կրտսեր դպրոցի սովորողների ոգևորությունը։ Հանդիպումները համարում եմ կայացած և արդյունավետ։ Նախագիծը շարունակելի է։
Նախագիծը և նախագծի ամփոփումը տեսնյութերի տեսքով՝ Ավագ դպրոցի սովորող Էլեն Պողոսյանի բլոգում։
Հատվածներ հանդիպումներից
Բնագիտական փորձը կազմակերպում է Մոնթե Վարդապետյանն ընկերների հետ։
«Արի կարդանք» նախագծի շրջանակում Հյուսիսային դպրոցի 2․3 և 3․2 դասարանանների ջոկատները հանդիպեցին Հարթակում, զրուցեցին իրենց սիրելի գրքերի մասին, կազմակերպեցին խմբային քննարկումներ ու խաղեր։