Հանրակրթական ամենամյա 7-րդ Մարզական ստուգատեսը , մարզական հմտությունների կիրառմամբ ուսուցման կազմակերպման, յուրացման, ինքնաուսուցման ամենամյա բաց ստուգատես է, որին կարող է մասնակցել ցանկացած ոք:Ստուգատեսին մասնակցելու համար պետք է տիրապետել մարզական հմտությունների, վարել առողջ ապրելակերպ:
Նպատակը՝
Մարզական ամենամյա ստուգատեսը ուսումնական նախագիծ է, որի նպատակը հանրակրթության մեջ ուսուցիչների, սովորողների խմբի հեղինակային, ստեղծագործական մարզական փորձի ներկայացումն ու տարածումն է։ Այն խրախուսում է ինքնակրթության բոլոր տարբերակներն ու մանկավարժական ճկուն մտքի նորարար մեթոդները, խթանում է դրանց տարածումը և կիրառությունը։
Մարզական ստուգատեսի ժամանակացույց 2022
Օրը` Հունվարի 26
Ժամը` 11:00-11:45
Մասնակիցները՝ Արևներ ջոկատի ճամբարականներ
Վայրը՝«Մխիթար Սեբաստացի» կրթահամալիրի մարմնամարզության մեծ սրահ
Ստուգատեսի մասնակիցները պետք է կարողանան կատարել ստուգատեսի համար նախատեսված վարժությունների նորմատիվները՝
Մարմնամարզական ստուգատեսի համար տրվող վարժություններ՝
1-2-րդ դասարան
ա. Կատարել շարային վարժություններ,«Հավսար», «Զգաստ», «Ազատ» միասյուն շարքից, շարափոխվել
բ. Քայլով մարշ տեղում և ընթացքից
դ. Ցատկեր ցատկապարանով 2 ոտքով. 1 ոտքով,
ե. Մարմնամարզական ներքնակի վրա գլուխկոնծին առաջ և հետ, կանգ թիակների վրա, պառկած դրությունից ոտքերի բարձրացում, թեքում աջ և ձախ առանց ծալելու
զ. Մարմնամարզական պատի վրա բարձրանալ, տեղափոխվել մյուս պատին իջնել ներքև 3-5 անգամ
ե. Տղաները` սեղմում հատակին, աղջիկները` մարզանստարանին, 3-8 անգամ
ը. Պայմանական գծի վրայով քայլել, աչքերը փակ
Խմբերը մարմնամարզական ստուգատեսին մասնակցում են, ըստ որոշված ժամանակացույցի, պահպանելով անվտանգության և հիգիենայի բոլոր կանոնները: Ստուգատեսը պարտադիր լուսաբանվում է, դասվարի, պատասխանատուի և մարզիկի կողմից: