Ամանորյա ասիկներ, բարեմաղթանքներ

Գալանտոս, տոս, տոս,
Գալանտոսը էկել է,
Դռան տակը կայնել է,
Շիլա շապիկ հագել է,
Մեկ ավուճին խայիլ է:

***

Շնորհավոր Նոր տարի,
Ձեր տունը շեն իլի,
Բարով նոր հագնեք,
Միշտ ուրախ իլեք:
Հացը բոլ իլի,
Աչքը կուշտ իլի,
Ձեզ էլ փայ իլի,
Մեզ էլ փայ իլի:

***

Ձեր տուն մտնի հազար բարի,
Հաճար, ցորեն, կորեկ, գարի,
Լիքը խորեր շատ ունենաք,
Կարմիր օրեր շատ ունենաք,
Կարմիր օրով, կարմիր շորով,
Ուրախ կենաք` լիքը տնով:

Շարունակել կարդալ “Ամանորյա ասիկներ, բարեմաղթանքներ”

Ստվերային ինտերակտիվ թատրոն

Արվեստի և գրականության թանգարանը ներկայացնում է ստվերային ինտերակտիվ թատրոն։ Թատրոնի սկզբնական փուլում սովորողներն իրենք են պատրաստում հեքիաթի հերոսներին, որից հետո դիտում հեքիաթների ստվերային խաղը։

Բարեկենդանը․ Հ․ Թումանյան

Ժամանակով մի մարդ ու մի կնիկ են լինում։

Էս մարդ ու կնիկը իրար հավանելիս չեն լինում։

Մարդը կնկանն է ասում հիմար, կնիկը՝ մարդուն, ու միշտ կռվելիս են լինում։

Մի օր էլ մարդը մի քանի փութ եղ ու բրինձ է առնում, տալիս մշակի շալակը, տանում տուն։

Կնիկը բարկանում է․

Շարունակել կարդալ “Բարեկենդանը․ Հ․ Թումանյան”

Սուրբ Ծննդյան հեքիաթ սրինգ նվագող աղջկա մասին. Պաուլու Կոելյու

ben carson open letter 2 - Սուրբ Ծննդյան հեքիաթ սրինգ նվագող աղջկա մասին. Պաուլու Կոելյու

Մի աղջիկ կար: Ամբողջ օրը սրինգ էր նվագում: Երբեմն այնքան արտասովոր էր լինում նրա նվագը, որ անցորդները կանգնում ու լսում էին:

Շարունակել կարդալ “Սուրբ Ծննդյան հեքիաթ սրինգ նվագող աղջկա մասին. Պաուլու Կոելյու”