Ամառային ընտանեկան ճամբար Արատեսում

Ճամփորդության վայրը՝ Արատես դպրական կենտրոն

Մասնակիցներ՝ Հյուսիսային  դպրոցի 5-6 տարեկաններ, ծնողներ

Համակարգող դասավանդող՝  Մարի Միքայելյան

Ճամփորդության վայր՝ Արատեսի դպրական կենտրոն

Նպատակը՝  

Կրտսեր դպրոցի սովորողների-դասավանդողների եռօրյա ճամբարում դպրական կենտրոնում

  • Քայլք Եղեգիսում, Զորաց եկեղեցի
  • Լող
  • Ճամփորդությամբ ուսուցում
  • Դպրական կենտրոնի տարածքի ուսումնասիրություն

Ճանապարհը՝ մեկնումը՝ հունիսի 28-ին՝ ժամը 9:00 Սուրբ երրորդություն եկեղեցու բակ, Երևան-Արտաշատ-Արարատ-Երասխ-Արենի-Գետափ-Շատին-Զորաց եկեղեցի-Արատես երթուղով։
Վերադարձը՝ հունիսի 30-ին՝ ժամը 19։00:
Հետդարձի ճանապարհը ՝ Արատես- Եղեգիս- կանգառ Զանգակատուն գյուղում, Ուրցաձոր-Վեդի-Արտաշատ-Երևան

Անհրաժեշտ իրերի ցանկ՝

  • քնապարկ
  • երկարաթև գիշերազգեստ, հողաթափ
  • հարմար ուսապարկ՝ քայլարշավի ժամանակ անհրաժեշտ իրերը մեջը դնելու համար
  • լողազգեստ, սրբիչ
  • ջուր՝ անհատական շշով, թերմոսով
  • հագուստ 3 օրվա համար /նաև անձրևապաշտպան հագուստ/
  • սպորտային կոշիկներ՝ 2 զույգ /մեկը հագնում եք, մյուսը վերցնում ձեզ հետ/
  • առաջին օրվա  նախաճաշ, սնունդ՝  նախաճաշի բրդուճներ /չփչացող մթերքներ/, միրգ
  • անհատական սպասք
  • աղբի տոպրակ, ձեռնոց
  • հիգիենայի պարագաներ՝ ատամի խոզանակ, ատամի մածուկ, սանր, սրբիչ, օճառ, անձեռոցիկ՝ թաց և չոր
  • լապտեր
  • հեռադիտակ, կողմնացույց /ով ունի/
  • ինտելեկտուալ խաղեր, գիրք, շախմատ

untitled

Ճամփորդության ընթացքը՝

Օր առաջին

9։00`մեկնում Սուրբ Երրորդություն եկեղեցու դիմացից

1֊ին կանգառ՝ Տիգրանաշեն, Արարատը այդ դիտակետից

2-րդ կանգառ՝ Արփայի հովիտ

3-րդ կանգառ՝ քայլարշավ Զորաց եկեղեցի

4-րդ կանգառ՝ ժամանում Արատես, իրերի տեղավորում

15։00՝ ճաշ

16։00՝ շրջայց դպրական կենտրոնի տարածքում, կացարանների ուսումնասիրում

17:00-18:00՝ ամառային, ազգային  խաղեր

18։30՝ ընթրիք

19։00-20:00՝ Ծննդյան ծես` սեբաստացի Զառան դառնում է 6 տարեկան

20:00 -21:00`  թեյախմություն խարույկի շուրջ, ծիսական երգեր

21:00-22:00` անձնական հիգիենա, քնի նախապատրաստություն

22:00՝ քուն

Երկրորդ օր

08։00՝ վեր կաց

08։00 -08։30- հիգինեայի ժամ

08։30-09:30՝ մարմնամարզություն․ Ակուբից քայլք, թեթև վազք դեպի հյուսիսային վտակ, ջրաթաթախ գետում, քայլքի շարունակություն դեպքի արևելյան կիրճ ռազմամարզական ճամբար, ծանոթացում վրանային ճամբարին՝ խաղ-ուրախություն

09:30-10:00՝ նախաճաշի նախապատրաստություն

10։00-11:00՝ նախաճաշ

11։00-12։00՝ Աշխատանք մեղվանոցում Արմինե Գոգինյանի հետ

12։00-14։00՝ քայլք դեպի հյուսիս՝ գետակի մոտ

14:00-15:00` լողափնյա խաղեր, մարզական խաղեր

15։00-16։00՝ ճաշի նախապատրաստական աշխատանքներ, ճաշ

16:00-17:00՝ Արատեսյան պտույտներ, Արատեսի վանական համալիր, Խաչոց ձոր

17:00-18:00`Ազգային խաղեր, խաղիկներ

18։00-21:00՝ խաղում ենք լոտո, դոմինո

21:00-22:00` անձնական հիգիենա, քնի նախապատրաստություն

22:00՝ քուն

Երրորդ օր

08։00՝ վեր կաց

08։00 — 08։30-հիգինեայի ժամ

08։30-09:30՝ առավոտյան նախավարժանք․Հյուսիսային տնակից քայլք, թեթև վազք դեպի Խաչոց ձոր

09:30՝ նախաճաշ

10:00-11:00` տեխնոլոգիական աշխատանք՝ աշխատում ենք կավով

11։00 — 12։00՝ հանգստի ժամ

12:00 -13:00` լողափնյա խաղեր, լող

13։00 — 14։30՝ խմբային աշխատանք/ ճանապարհի համար բրդուճների պատրաստում, տարածքի մաքրում/

15։30 վերդարձ Երևան

Մասնակիցներ՝

Անդրանիկ Ստեփանյան/սովորող/

Մովսես Ստեփանյան/ծնող/

Ռուզաննա Քոչարյան/ ծնող/

Մամիկոն Մարգարյան/սովորող/

Թագուհի Չիլինգարյան/ծնող,

Արփի Փաշինյան / սովորող/

Նանե Խաչատրյան/սովորող/

Գոհար Հարությունյան/ծնող/

Զառա Բեգլարյան/սովորող/

Օֆելյա Ամիրխանյան/ծնող/

Մարիա Գրիգորյան/սովորող/

Վարդիթեր Մնացականյան/ծնող/

Մարի Մանուկյան/սովորող/

Մարիամ Պալոյան/ծնող/

Մոնթե Վարդապետյան/սովորող/

Վան Վարդապետյան/սովորող/

Անի Ասատրյան/ծնող/

Վահե Վարդապետյան/ծնող/

Արփի Վարդանյան/սովորող/

Անժելինա Սիմոնյան/սովորող/

Հյուսիս-Արևելք․ Միասնական երգուսուցում 5-6 տարեկան խմբերում

Արևելյան դպրոցի 5-6 տարեկանները հանդիպում են Հյուսիսիային դպրոցի 5-6 տարեկաններին, իրականացնում են «Հակաբացիլ Կոմիտաս»

Օր՝ հունիսի 15

Ժամ՝ 11:00

Վայր՝ Հյուսիսային դպրոցի ներքին բակ

Պատասխանատուներ՝ Տաթև Մանվելյան,Ջուլի Ղազարյան, Լիլիա Զախարյան, Մարի Միքայելյան

Շարունակել կարդալ “Հյուսիս-Արևելք․ Միասնական երգուսուցում 5-6 տարեկան խմբերում”

《Հունիսիկ》. 《Ջա՜ն լողափ》լողափային գործունեության ստուգատես

Օրը՝ 17.06.2021
Ժամը՝ 11:00-12:00
Անցկացման վայրը՝  Հյուսային դպրոցի ամառային լողափ
Նպատակը՝ լողալու հմտությունների ցուցադրում, լողափնյա խաղերի շքերթ

Ծրագրում`

  • 6 տարեկանների լողափ-fashion ցուցադրություն
  • լողափնյա խաղեր
  • լողափնյա մարմնամարզություն
  • ցնցուղ, լող

Ընթացքը՝

fashion-ցուցադրություն՝ սովորողները ցուցադրում են իրենց լողազգեստները, լողի պարագաները, պառկում սրբիչներին, թիթիզանում-լուսանկարվում:

Լողափնյա խաղեր՝

Խաղ 1
Սովորողները բաժանվում են 2 խմբի: Յուրաքանչյուր խմբից 1 սովորող թասիկը ձեռքին վազելով մոտենում է ջրով լի դույլին,թասիկով ջուր վերցնում, վազելով հետ է վերադառնում` թասիկի ջուրը  դատարկելով դատարկ դույլի մեջ, դատարկ թասիկը փոխանցում է ընկերոջը:

Խաղ 2
Սովորողներն իրար հետևից շարքով նստում են գետնին։ Առաջին նստած սովորողի մոտ դրվում է դույլով ջուր, իսկ վերջին սովորողի մոտ՝ դատարկ դույլ։ Փոքրիկ թասիկով (կամ բաժակով) սովորողը վերցնում է ջուրը  և այն գլխի վրայով առանց ետ նայելու, փոխանցում է հետևում նստած սովորողին։ Այդպես փոխանցելով առջևի դույլի միջի ջուրը պետք է լցվի հետևում դրված դատարկ դույլի մեջ։

Անհրաժեշտ պարագաներ՝

  • լողազգեստ
  • ռետինե գլխարկ
  • լողաթափեր
  • սրբիչ
  • դույլեր, պլաստմասե բաժակներ

Աշխատակարգ 14․06 — 18․06․2021

Ուսումնական տրանսպորտի երթուղիներ
Ռոդարի + Աղայան
Ես կարողանում եմ․․․
«Հունիսիկ» ստուգատես
Հակաբացիկ Կոմիտաս

Հունիսի 14, երկուշաբթի

9:00 — 9:15 — Սովորողների դիմավորում, ջերմաչափում, առավոտյան ընդհանուր պարապմունք
9։20 — 9։40 — Հանգստայան օրերի քննարկում, զրույց
9:40 — 10:30 — Նախաճաշ
10.30 — 11.30 — Մուլտֆիլմի դիտում
11։30 — 12։00 —  « Հակաբացիկ Կոմիտաս »
12։00 — 12։30 — Ուրախ օտար լեզու
12։30 — 13։00 —  Ճաշ
13:00 — 13:30 — Ուրախ լող, լողափնյա խաղեր

Շարունակել կարդալ “Աշխատակարգ 14․06 — 18․06․2021”

Հաշվետու համերգ-ցուցահանդես

Մասնակիցներ՝ 5-6 տարեկաններ, 1-ին դասարաններ, ընտանեկան դպրոցներ, հյուրեր:

Օրը՝ հունիսի 11

Ժամը՝ 14:00

Վայրը՝ Հյուսիսային դպրոց-պարտեզ՝ Արտասահման

Դասվարներ՝ Մարի Միքայելյան, Սրբուհի Ներսիսյան, Լուսինե Բարխուդարյան

Երաժշտության դասավանդող՝ Ջուլի Ղազարյան

Ծրագիր

Կոմիտասյան երգեր

1.Այբ-բեն-գիմ

2. Արևների շարք՝ Արև, արև, եկ, եկ, Այ արևը, արևը

3. Փայտե ձիուկ

4.Հոյ, Նազան

5.Հեյ, իմ Նազան

6. Գնացեք, տեսեք

7. Վիճակի երգ

Բանաստեղծություններ՝

«Ամպն սարը» Հովհ. Թումանյան
«Քամին» Հովհ. Թումանյան

«Մեղու» Աթ. Խնկոյան

«Ծիածան» Աթ. Խնկոյան

«Կանանչ ախպեր» Հովհ. Թումանյան

«Աքաղաղն ու կտուրը» Աթ. Խնկոյան

«Շունը» Հովհ. Թումանյան

Ցուցահանդես

Հակաբացիլ նկարչական պլեներ

Յուրաքանչյուր սովորող հագնում է իր աշխատանքային գոգնոցը։Քայլքով գնում դպրոցի ներքին բակ։ Հետո միասին  նախապատրաստում են բացօթյա սեղանները կամ մոլբերտները բոլոր անհրաժեշտ պարագաներով՝ ջրաներկ, վրձին, ջրով բաժակ, թուղթ։ Երաժշտության ներքո սովորողները սկսում են նկարել իրենց լսածը։ Երաժշտությունը կարող է լինել նաև կենդանի նվագակցությամբ։Ընթացքում պատմում կամ նկարագրում են , ի՞նչ են նկարում,ի՞նչ գույներ են ընտրել,ինչպե՞ս են աշխատում վրձինով։ Բոլոր աշխատանքները հավաքվում են ցուցադրման համար նախատեսված վայրում։ Սովորողները դիտում են միմյանց նկարները։ Ավարտին հավաքում են աշխատանքային պարագաները։

Աշխատակարգ 07․06 — 11․06․2021

Ուսումնական տրանսպորտի երթուղիներ
Ռոդարի + Աղայան
Ես կարողանում եմ․․․
«Հունիսիկ» ստուգատես
Հակաբացիկ Կոմիտաս

Հունիսի 7, երկուշաբթի

9:00 — 9:15 — Սովորողների դիմավորում, ջերմաչափում, առավոտյան ընդհանուր պարապմունք
9։20 — 9։40 — Հանգստայան օրերի քննարկում, զրույց
9:40 — 10:30 — Նախաճաշ
10.30 — 11.30 — Իմ Արարատ
11։30 — 12։00 —  « Հակաբացիկ Կոմիտաս »
12։00 — 12։30 — Ուրախ օտար լեզու
12։30 — 13։00 —  Ճաշ
13:00 — 13:30 — Ուրախ լող, լողափնյա խաղեր

Շարունակել կարդալ “Աշխատակարգ 07․06 — 11․06․2021”

«Հակաբացիլ նկարչական պլեներ» բաց միջավայրի․ «Հունիսիկ» ստուգատես

Օրը՝ 10․06.2021թ․

Վայր՝ Հյուսիսային դպրոցի ներքին բակ

Մասնակիցներ՝ Հյուսիսային դպրոցի  5֊6 տարեկաններ

Պատասխանատու՝ Մարի Միքայելյան, Քրիստինա Հովհաննիսյան

Շարունակել կարդալ “«Հակաբացիլ նկարչական պլեներ» բաց միջավայրի․ «Հունիսիկ» ստուգատես”