Յուրաքանչյուր սովորող հագնում է իր աշխատանքային գոգնոցը։Քայլքով գնում դպրոցի ներքին բակ։ Հետո միասին նախապատրաստում են բացօթյա սեղանները կամ մոլբերտները բոլոր անհրաժեշտ պարագաներով՝ ջրաներկ, վրձին, ջրով բաժակ, թուղթ։ Երաժշտության ներքո սովորողները սկսում են նկարել իրենց լսածը։ Երաժշտությունը կարող է լինել նաև կենդանի նվագակցությամբ։Ընթացքում պատմում կամ նկարագրում են , ի՞նչ են նկարում,ի՞նչ գույներ են ընտրել,ինչպե՞ս են աշխատում վրձինով։ Բոլոր աշխատանքները հավաքվում են ցուցադրման համար նախատեսված վայրում։ Սովորողները դիտում են միմյանց նկարները։ Ավարտին հավաքում են աշխատանքային պարագաները։