Աշխատակարգ 03․05 — 07․05․2021

Մայիսյան ամենամյա 16-րդ մանկավարժական-ստեղծագործական հավաք

Ուսումնական տրանսպորտի երթուղիներ
Ռոդարի + Աղայան
Աղայանական օրեր
Ես կարողանում եմ․․․
Հարթակում ծնողն է
Ուսումնական ժամերգություն Գեղարդում
«Գլորվենք ու գլորենք» մարզառոդարիական ստուգատես ինքնագլորներով ու հեծանիվներով


Շարունակել կարդալ “Աշխատակարգ 03․05 — 07․05․2021”

Ես կարողանում եմ․․․

Նախագծի մասնակիցներ՝  5 — 6 տարեկաններ
Նախագծի տևողությունը՝ մայիս, 2021թ
Նախագծի նպատակը` սովորողին տալ ինքնուրույն ներկայանալու, ինքնաարտահայտվելու-ինքնադրսևորվելու հնարավորություն:

Ընթացքը
Սովորողները, ընտանիքի անդամները տեսանյութի տեսքով ներկայացնում են իրենց կարողությունները․

  • Ես կարողանում եմ խնամել իմ ընտանի կենդանուն
  • Ես կարողանում եմ խնամել սենյակային /բակային/ բույսեր, ծառեր
  • Ես կարողանում եմ երգել /ազգային երգեր/
  • Ես կարողանում եմ խոհանոցում պատրաստել
  • Ես կարողանում եմ նվագել /որևէ գործիք/
  • Ես կարողանում եմ պարել /ազգային պարեր/
  • Ես կարողանում եմ հեծանիվ վարել /չմուշկ, անվաչմուշկ, ինքնագլոր/
  • Ես կարողանում եմ մարզվել
  • Ես կարողանում եմ ստեղծագործել, հորինել
  • Ես կարողանում եմ շախմատ խաղալ
  • Իմ կարդացած գիրքը /գրքերը/
  • Ես մեդիագրագետ եմ
  • Ես կարողանում եմ․․․․․․․. /սովորողն ինքն է ընտրում և ներկայացնում իր կարողությունը/

Արդյունքները հրապարակվում են դասարանական բլոգում։