Ճամփորդություն Դդմաշեն համայնք

Մայիսյան ամենամյա 16-րդ հավաքիԲլեյան կրթական բաց ցանցի, «Գագարին» նախագծի շրջանակում ուսումնահայրենագիտական ճամփորդություն Գեղարքունիքի մարզ՝ Դդմաշեն համայնք:


Ճամփորդության օրը՝ 
Տևողությունը՝ 10:00-16:30
Մեկնում՝ 10:00- Հյուսիսային դպրոցի բակից


Ճանապարհային քարտեզ
Կանգառներ-  Րաֆֆու փող.-Թբիլիսյան խճուղի-Վերին Պտղնի-Արզնի-Քաղսի-Հրազդան-Զովաբեր-Դդմաշեն-Զովաբեր-Հրազդան-Քաղսի-Արզնի-Վերին Պտղնի-Թբիլիսյան խճուղի-Րաֆֆու փող.՝ Հյուսիսային դպրոց
Վերադարձ՝  16:30-Հյուսիսային դպրոց

Ճամփորդության մասնակիցներ-Հյուսիսային դպրոցի 5 — 6 տարեկաններ, 4 — րդ դասարանի սովորողներ
Ճամփորդության համակարգողներ՝ Ռիմա Քեքեջյան, Ջուլի Ղազարյան, Մարի Միքայելյան։ Դդմաշենում դիմավորում է Անի Սարգսյանը(Դդմաշենի դպրոցի ուսուցչի օգնական)
Կրթական կամուրջներ-ընկերություն-հանդիպում՝ Այցելություն Դդմաշեն համայնքի դպրոց, սովորողների հետ միասնական քայլքով Սուրբ Թադևոս եկեղեցի, միասնական նախագծերի իրականացում
Իրականացվող նախագծեր—  Ուսումնական ժամերգություն, Համբարձման ծեսի իրականացում:
Նպատակը՝ սովորողների ճամփորդական հմտությունների ամրապնդում, ուսումնասիրում, կրթական համագործակցություն Դդմաշենի դպրոցի հետ, փոխայցելության պայմանավորվածության ձեռքբերում:
Անհրաժեշտ թվային  գործիքներ՝ թվային ֆոտոխցիկ, ձայնագրիչ, հեռադիտակ, կրթահամալիրյան տեղեկատու թերթիկներ-երգարաններ

Շարունակել կարդալ “Ճամփորդություն Դդմաշեն համայնք”

Ուսումնական ժամերգություն Գեղարդի վանքում

Ուսումնական ճամփորդություն ` մայիսյան հավաքի շրջանակներում

Օրը ` մայիսի 7

Մեկնում ` Հյուսիսային դպրոցի բակ` 10:00, 

Ժամանանում ` 15:30

Մասնակիցներ ` Հյուսիսային դպրոց-պարտեզի 5-6 տարեկաններ,1.1 դասարան , ծնողական համայնք, դասվարներ,երկարացված օրվա կազմակերպիչներ …

Պատասխանատուներ ` Ջուլլի Ղազարյան, Սրբուհի Ներսիսյան, Մարի Միքայելյան

ժամերգության պատասխանատու ` Ջուլլի Ղազարայան

Նախագծի նպատակ `

  • «Հոգևոր Հայաստան» նախագծի շրջանակներում ծնողական համայնքի հետ ուսումնական ժամերգություն
  • սովորողների մեջ սերմանել սեր հոգևորի հանդեպ
  • իմանալ հոգևոր շարականներ, երգեր
  • թափառումներ Գառնի գյուղում

Օրվա օրակարգ `

  • Այցելություն Գեղարդավանք
  • Եկեղեցու բակում տոնախմբություն` հարսանեկան երգերի կատարում
  • Քայլք Գառնի գյուղում
  • Քայլքով դեպի Սբ. Աստվածածին եկեղեցի կամ ` «Մաշտոց Հայրապետ» մատուռ
  • Գառնու կիրճ , Ազատ գետի երկայնքով ձգվող քարերի սիմֆոնիա
  • Նախաճաշ
  • Ազգային խաղեր

Ժամերգություն — YouTube

Ծառատունկ — ծաղկատունկ

Գարնանային ծառատունկ-ծաղկատունկ

Օրը` ապրիլի 24

Ժամը` 10։00 — 12:00

Մասնակիցներ՝ Հյուսիսային դպրոցի 5-6 տարեկաններ, ծնողներ

Նպատակը՝

  • Կրթական պարտեզի բարեկարգում, խնամք
  • Ծաղիկների, ծառերի, թփերի տունկ
  • Ծնողների ներգրավում նախագծին

Խնդիրներ՝

  • Միջավայրի ձևավորում
  • Երկրագործական հմտությունների ձեռքբերում

Գործունեության ձևեր՝

  • Ծանոթացում աշխատանքային գործիքներին
  • Սովորել ճիշտ օգտվել աշխատանքային գործիքներից
  • Խնամել ծառերը, ծաղիկները, թփերը, ջրել
  • Համագործակցել դպրոցի այգեպանի հետ

Անհրաժեշտ գործիքներ` բահ, պատգարակ, փոցխ, աշխատանքային ձեռնոցներ

Զատկի ծես

Զատկի ծես

Զատկական բացիկներ

Զատկի ծեսը Հյուսիսում

Ծիսական խոհանոց

Իմ կավե ձվիկը

«Ապրիլիկ». «Զատկական խոհանոց»

Ընտանեկան նախագիծ

Զատկի ծեսն իմ ընտանիքում/ Մամիկոն Մարգարյան

Զատկի ծեսն իմ ընտանիքում/Անդրանիկ Ստեփանյան/

Զատկի ծեսն իմ ընտանիքում / Սոֆի Արսենյան

Զատկի ծեսը Մարիայի ընտանիքում / Մարիա Սահակյան/

Ածիկացանն իմ ընտանիքում/ Արփի Վարդանյան/

Ածիկացանն իմ ընտանիքում/ Մարի Մանուկյան/

«Հեքիաթախաղեր ռոդարիական հնարքներով». մայրենի խոսքի, ստեղծականության ստուգատես

Օրը՝ 22.04.2021թ.

Ժամը՝ 11:00-12:00

Վայրը՝ Հյուսիսային դպրոց, 5-6 տարեկանների լաբորատորիա

Մասնակիցներ՝ Հյուսիսային դպրոցի 5-6 տարեկաններ

Պատասխանատուներ՝ Մարի Միքայելյան, Քրիստինա Հովհաննիսյան

Անհրաժեշտ նյութեր՝ Հեքիաթների գիրք, թուղթ, մատիտ`

Նպատակը՝ Մայրենի խոսքի, ստեղծականության ստուգատեսի անցկացում, դիտարկման արդյունքների գրանցում:

Շարունակել կարդալ “«Հեքիաթախաղեր ռոդարիական հնարքներով». մայրենի խոսքի, ստեղծականության ստուգատես”

Աշխատակարգ 19․04 — 23․04

Ուսումնական տրանսպորտի երթուղիներ
Ռոդարի + Աղայան
Աղայանական օրեր

Ապրիլի 19, երկուշաբթի

9:00 — 9:15 — Սովորողների դիմավորում, ջերմաչափում, առավոտյան ընդհանուր պարապմունք
9։20 — 9։40 — Հանգստայան օրերի քննարկում, զրույց
9:40 — 10:30 — Երաժշտական գործունեություն՝  « Խնկի ծառ» երգի ուսուցում
10.30 — 11.00 — Նախաճաշ
11։00 — 11։30 — Ղազարոս Աղայանի «  Կատու » ստեղծագործության խաղ-ուսուցում
11։30 — 12։00 — Ճաշ
12։00 — 12։30 —   Մափեմատիկական խաղ-խնդիրների հորինում
12:30 — 13:00 — Ուրախ օտար լեզու
13:00 — 13:30 — Մուլտֆիլմի դիտում՝ Չիպոլինոյի արկածները

Շարունակել կարդալ “Աշխատակարգ 19․04 — 23․04”

Գրադարանային շրջայց, տիկնիկային ներկայացում

Օրը՝ 16․04

Ժամը՝ 11։30-14։00

Վայրը՝ Խնկո-Ապոր անվ․ ազգային մանկական գրադարան

Ճանապարհային քարտեզ

Մասնակիցներ՝ Հյուսիսային դպրոցի 5 տարեկաններ, 1․1,1․2, 2․1, 2․2, 2․3 դասարանի սովորողներ

Նպատակ՝ ծանոթանալ գրադարանի պատմությանը, դիտել տիեզերական ներկայացում։

Խնդիրներ՝

Սովորողներ մեջ ձևավորել համագործակցային հարաբերություններ

Պատկերացումները տիեզերքի մասին ամբողջացնել

Կարևորել գրադարանների դերը

Սովորել գրադարաններից օգտվելու կանոնները։

Բովանդակություն՝ Սովորողները շրջում են գրադարանում , ծանոթանում գրադարանի պատմությանը, որին հաջորդելու է՝ տիկնիկային ներկայացում՝ «Երեք կատուները տիեզերքում»։

Արդյունքում՝ սովորողների տպավորությունները կհրապարակվեն բլոգում՝ պատումների և տեսանյութերի տեսքով։