«Երբ մեծը փոքր է, իսկ փոքրը մեծ է». ստեղծագործական երևակայության և մեդիահմտությունների ստուգատես

Օրը՝ 29.04.2021թ

ժամը՝ 11:00-12:00

Վայրը՝ Հյուսիսային դպրոց, 5-6 տարեկանների լաբորատորիա

Մասնակիցներ՝ Հյուսիսային դպրոցի 5-6 տարեկաններ

Պատասխանատուներ՝ Մարի Միքայելյան, Քրիստինա Հովհաննիսյան

Անհրաժեշտ նյութեր՝ անհատական նոթբուք, նեթբուք, պլանշետ

Նպատակը՝ ստեղծագործական երևակայության և մեդիահմտությունների զարգացում։

Խնդիրները.

  • երևակայական մտածողության զարգացում
  • մեդիաստեղծագործականության զարգացում
  • լսածը վերարտադրելու կարողության զարգացում

Ընթացքը․ Սովորողների հետ նախապես քննարկում ենք առարկաների և երևույթներ իրական չափերը և ֆունկցիաները, համեմատության մեջ դնում։ Ապա մի քանի օրինակի միջոցով փորձում ենք շրջել՝ մեծը սարքել փոքր, իսկ փոքրը՝ մեծ։ Արդյունքները նկարում ենք paint համակարգչային ծրագրով և պատմում մեր աշխատանքի մասին։

Արդյունքները կներկայացվեն պատումի և ֆիլմի տեսքով։