Վիճակի երգhttps://www.youtube.com/embed/azNyJhoMFHY?version=3&rel=1&showsearch=0&showinfo=1&iv_load_policy=1&fs=1&hl=hy&autohide=2&wmode=transparent
Շարունակել կարդալ “Համբարձման երգեր, ասիկներ, մանիներ”Day: 25.04.2021
Ծառատունկ-ծաղկատունկ
Ապրիլի 24_ին Հյուսիսային դպրոցի 5-6 տարեկաններն իրենց ծնողների հետ Հյուսիսային դպրոցի բակում իրականացրին ծառատունկ-ծաղկատունկ։ Տնկեցին մագլցող սպիտակ վարդենի և մագլցող կապսիս։
Աշխատակարգ 26․04 — 30․04․2021
Ուսումնական տրանսպորտի երթուղիներ
Ռոդարի + Աղայան
Աղայանական օրեր
Ապրիլի 26, երկուշաբթի
9:00 — 9:15 — Սովորողների դիմավորում, ջերմաչափում, առավոտյան ընդհանուր պարապմունք
9։20 — 9։40 — Հանգստայան օրերի քննարկում, զրույց
9:40 — 10:30 — Երաժշտական գործունեություն՝ « Այբ, բեն, գիմ» երգի ուսուցում
10.30 — 11.00 — Նախաճաշ
11։00 — 11։30 — Ղազարոս Աղայանի « Աքաղաղ » ստեղծագործության խաղ-ուսուցում
11։30 — 12։00 — Ճաշ
12։00 — 12։30 — Ազգային խաղեր բակում
12:30 — 13:00 — Ուրախ օտար լեզու
13:00 — 13:30 — Մուլտֆիլմի դիտում՝ Ալիսա Գլորիկը
Մայիսյան ամենամյա 16-րդ մանկավարժական-ստեղծագործական հավաք
2021թ. մայիս ամսին կրթահամալիրում կազմակերպվում է «Նորարարական մանկավարժության ծրագրերի իրականացում հանրակրթությունում» ծրագրի 2021թ. աշխատանքներով, կրթահամալիրի ուսումնական օրացույցով որոշված հեղինակային կրթական ծրագրի հեղինակների ամենամյա մայիսյան ստեղծագործական 16-րդ բաց հավաքը։
Ժամանակահատվածը՝ մայիս
Մասնակիցներ՝ Հյուսիսային դպրոցի 5 — 6 տարեկաններ
Ես և տիեզերքը /Համագործակցություն Ալիս Գևորգյանի հետ/
Համբարձման ծեսն Աշտարակում
Ուսումնական ժամերգություն Գեղարդում
Հավաքից-հավաք ամփոփում հոդվածի տեսքով
Բարձունքի հաղթահարում․ Ապարան, Թուխ Մանուկ
Լուսագյուղ-ից Րաֆֆու փողոց — Google Քարտեզներ

Բարձունքը`
Ծաղկունյաց լեռնաշղթայի փեշեր Թուխ Մանուկ եկեղեցու բարձունք ծովի մակարդակից 1970 մետր բարձրության վրա
Օրը՝ մայիսի 30
Մեկնում ` 8:30 / Սուրբ Երրորդություն եկեղեցու բակ/
Ժամանում 16։00
ՄասնակիցներՀյուսիսային դպրոցի 5 — 6 տարեկաններ, ծնողներ, դասավանդողներ
Ճամփորդության երթուղին
Երևան- Ապարանի հուշահամալիր- Լուսագյուղ-Թուխ Մանուկ
Նպատակը և խնդիրները
- Բարձունքի հաղթահարում
- Զարգացնել բարձունք հաղթահարելու կարողությունները
- Նախապատրաստվել և քննարկման արդյունքում ձևակերպել բարձունք հաղթահարելու կանոններ՝ չընկճվել, պատրաստ լինել դժվարությունների և փորձել դրանք հաղթահարել, ուժ և ջանք գործադրել նպատակին հասնելու համար
- Ուսումնասիրել, որոշակի տեղեկություն ունենալ /նախապես կամ հետո/ տվյալ բնակավայրի /գետեր, լճեր, սարեր, անտառներ/, պատմամշակութային շինությունների մասին/ եկեղեցիներ, վանքեր, հուշարձաններ/
- Զարգացնել խմբով աշխատելու և ճամփորդելու կարողություններ
- Նախապատրաստվել և ձևակերպել որոշակի կանոններ՝ օգնել ընկերոջը, քայլել արահետով, խմբից չառանձնանալ
- Մեդիահմտությունների զարգացում. փորձել օգտագործել նկարելու և լուսանկարելու կարողություններն ու հմտությունները
Ընթացքը՝
Լեռան ստորոտից 10:00 սկսվելու է մեկնարկը։ Ճանապարհը ընդգծված է, նախատեսվում է վերելքի ճանապարհը 5-6 տարեկանների հետ հաղթահարել 1 ժամում և գագաթին` Թուխ Մանուկ եկեղեցում, իրականացնել ժամերգություն։
Ժամերգության ծրագրում`
Մանուկների Հայր մեր
Սուրբ Աստված
Տերունական աղոթք
Մանուկների աղոթք
Գագաթին ժամերգության ծրագիրը, միջավայրի խնամքն ու հանգիստը միասին նախատեսվում է իրականացնել մեկ ու կես ժամում։ Վայէջքն իրականացվելու է նույն` վերելքի ճանապարհով։ Վայրէջքի տևողությունը` 50 րոպե։
Ճամփորդության մասնակցին անհրաժեշտ իրեր՝
- Հարմար ուսապարկ
- Արևապաշտպան գլխարկ
- ձեռնոցներ, աղբի տոպրակ
- թաց ու չոր անձեռոցիկ, ալկոգել
- բրդուճներ, մրգեր, ջուր, ջրաման(թերմոս)
Ամփոփում
- պատմել օրվա մասին՝ պահպանելով գործողությունների հաջորդականությունը
- նկարել դուր եկած տեսարանը
- պատրաստել ռադիոնյութ, տեսանյութ
Հայացք բարձունքից․Վերելքի ընթերցումների ընտրանի․1-3-րդ դասարանների համար ․ Մանուշակ Աբրահամյան
Ճամփորդի երաժշտական ուղեցույց․ Երաժշտության լաբորատորիա
Ինչպես պաշտպանվել օձերից․ Անժելա Բլեյան, Հասմիկ Ուզունյան
Առողջագետի արկղիկ․ Քրիստինե Սահակյանց
Ես և տիեզերքը
Միջավայրը՝ դասասենյակ, Վիգեն Ավետիսի քանդակի դպրոց, բակ-պարտեզ
Մասնակիցներ՝ Հյուսիսային դպրոցի 5 — 6 տարեկաններ
նպատակը — «Տիեզերք» նախագծի ամփոփում
Շարունակել կարդալ “Ես և տիեզերքը”Ճամփորդություն Դդմաշեն համայնք
Մայիսյան ամենամյա 16-րդ հավաքի, Բլեյան կրթական բաց ցանցի, «Գագարին» նախագծի շրջանակում ուսումնահայրենագիտական ճամփորդություն Գեղարքունիքի մարզ՝ Դդմաշեն համայնք:
Ճամփորդության օրը՝
Տևողությունը՝ 10:00-16:30
Մեկնում՝ 10:00- Հյուսիսային դպրոցի բակից
Ճանապարհային քարտեզ
Կանգառներ- Րաֆֆու փող.-Թբիլիսյան խճուղի-Վերին Պտղնի-Արզնի-Քաղսի-Հրազդան-Զովաբեր-Դդմաշեն-Զովաբեր-Հրազդան-Քաղսի-Արզնի-Վերին Պտղնի-Թբիլիսյան խճուղի-Րաֆֆու փող.՝ Հյուսիսային դպրոց
Վերադարձ՝ 16:30-Հյուսիսային դպրոց
Ճամփորդության մասնակիցներ-Հյուսիսային դպրոցի 5 — 6 տարեկաններ, 4 — րդ դասարանի սովորողներ
Ճամփորդության համակարգողներ՝ Ռիմա Քեքեջյան, Ջուլի Ղազարյան, Մարի Միքայելյան։ Դդմաշենում դիմավորում է Անի Սարգսյանը(Դդմաշենի դպրոցի ուսուցչի օգնական)
Կրթական կամուրջներ-ընկերություն-հանդիպում՝ Այցելություն Դդմաշեն համայնքի դպրոց, սովորողների հետ միասնական քայլքով Սուրբ Թադևոս եկեղեցի, միասնական նախագծերի իրականացում
Իրականացվող նախագծեր— Ուսումնական ժամերգություն, Համբարձման ծեսի իրականացում:
Նպատակը՝ սովորողների ճամփորդական հմտությունների ամրապնդում, ուսումնասիրում, կրթական համագործակցություն Դդմաշենի դպրոցի հետ, փոխայցելության պայմանավորվածության ձեռքբերում:
Անհրաժեշտ թվային գործիքներ՝ թվային ֆոտոխցիկ, ձայնագրիչ, հեռադիտակ, կրթահամալիրյան տեղեկատու թերթիկներ-երգարաններ
