Անհրաժեշտ նյութեր՝ անհատական նոթբուք, նեթբուք, պլանշետ
Նպատակը՝ ստեղծագործական երևակայության և մեդիահմտությունների զարգացում։
Խնդիրները.
երևակայական մտածողության զարգացում
մեդիաստեղծագործականության զարգացում
լսածը վերարտադրելու կարողության զարգացում
Ընթացքը․ Սովորողների հետ նախապես քննարկում ենք առարկաների և երևույթներ իրական չափերը և ֆունկցիաները, համեմատության մեջ դնում։ Ապա մի քանի օրինակի միջոցով փորձում ենք շրջել՝ մեծը սարքել փոքր, իսկ փոքրը՝ մեծ։ Արդյունքները նկարում ենք paint համակարգչային ծրագրով և պատմում մեր աշխատանքի մասին։
Ապրիլի 24_ին Հյուսիսային դպրոցի 5-6 տարեկաններն իրենց ծնողների հետ Հյուսիսային դպրոցի բակում իրականացրին ծառատունկ-ծաղկատունկ։ Տնկեցին մագլցող սպիտակ վարդենի և մագլցող կապսիս։
2021թ. մայիս ամսին կրթահամալիրում կազմակերպվում է «Նորարարական մանկավարժության ծրագրերի իրականացում հանրակրթությունում» ծրագրի 2021թ. աշխատանքներով, կրթահամալիրի ուսումնական օրացույցով որոշված հեղինակային կրթական ծրագրի հեղինակների ամենամյա մայիսյան ստեղծագործական 16-րդ բաց հավաքը։
Ժամանակահատվածը՝ մայիս
Մասնակիցներ՝ Հյուսիսային դպրոցի 5 — 6 տարեկաններ
Ես և տիեզերքը /Համագործակցություն Ալիս Գևորգյանի հետ/
Մեկնում ` 8:30 / Սուրբ Երրորդություն եկեղեցու բակ/
Ժամանում 16։00
ՄասնակիցներՀյուսիսային դպրոցի 5 — 6 տարեկաններ, ծնողներ, դասավանդողներ Ճամփորդության երթուղին Երևան- Ապարանի հուշահամալիր- Լուսագյուղ-Թուխ Մանուկ Նպատակը և խնդիրները
Բարձունքի հաղթահարում
Զարգացնել բարձունք հաղթահարելու կարողությունները
Նախապատրաստվել և քննարկման արդյունքում ձևակերպել բարձունք հաղթահարելու կանոններ՝ չընկճվել, պատրաստ լինել դժվարությունների և փորձել դրանք հաղթահարել, ուժ և ջանք գործադրել նպատակին հասնելու համար
Ուսումնասիրել, որոշակի տեղեկություն ունենալ /նախապես կամ հետո/ տվյալ բնակավայրի /գետեր, լճեր, սարեր, անտառներ/, պատմամշակութային շինությունների մասին/ եկեղեցիներ, վանքեր, հուշարձաններ/
Զարգացնել խմբով աշխատելու և ճամփորդելու կարողություններ
Նախապատրաստվել և ձևակերպել որոշակի կանոններ՝ օգնել ընկերոջը, քայլել արահետով, խմբից չառանձնանալ
Մեդիահմտությունների զարգացում. փորձել օգտագործել նկարելու և լուսանկարելու կարողություններն ու հմտությունները
Ընթացքը՝
Լեռան ստորոտից 10:00 սկսվելու է մեկնարկը։ Ճանապարհը ընդգծված է, նախատեսվում է վերելքի ճանապարհը 5-6 տարեկանների հետ հաղթահարել 1 ժամում և գագաթին` Թուխ Մանուկ եկեղեցում, իրականացնել ժամերգություն։
Ժամերգության ծրագրում`
Մանուկների Հայր մեր Սուրբ Աստված Տերունական աղոթք Մանուկների աղոթք
Գագաթին ժամերգության ծրագիրը, միջավայրի խնամքն ու հանգիստը միասին նախատեսվում է իրականացնել մեկ ու կես ժամում։ Վայէջքն իրականացվելու է նույն` վերելքի ճանապարհով։ Վայրէջքի տևողությունը` 50 րոպե։
Ճամփորդության մասնակցինանհրաժեշտ իրեր՝
Հարմար ուսապարկ
Արևապաշտպան գլխարկ
ձեռնոցներ, աղբի տոպրակ
թաց ու չոր անձեռոցիկ, ալկոգել
բրդուճներ, մրգեր, ջուր, ջրաման(թերմոս)
Ամփոփում
պատմել օրվա մասին՝ պահպանելով գործողությունների հաջորդականությունը