Իմ ընտանիքը

Այսօր 5 տարեկանները ջրաներկով՝ վառ գույներով, պատկերեցին իրենց ընտանիքի անդամներին, իսկ թե ինչպես նկարեցին ու պատկերեցին՝ դիտեք տեսանյութը:

Նախագիծն ու տեսանյութը՝  Քրիստինե Հովհաննիսյանի

Անձրևը

Դոնալդ Բիսեթ

Վտվտիկն ու Կտկտիկը ամպեր էին և  երկնքում էին ապրում: Նրանք ամբողջ օրը իրենց համար էս ու էն կողմ էին թռչում ու ոչ մեկին չէին խանգարում: Արևն էլ իր համար էր շողում, թռչունները երգում էին, երեխաները՝ խաղում:
— Վտվտի՛կ, – ասում է Կտկտիկը,- չիջնե՞նք ներքև և բոլորին մի լավ ջրենք:
— Իջնենք, թե չէ պարապ-սարապ թռչելը ձանձրալի է:

Շարունակել կարդալ “Անձրևը”

Ծիածան

Աթաբեկ Խնկոյան

Մթին ամպերից եկավ հորդ անձրև,
Պարզեց երկինքը, ծագեց ջինջ արև:

Կանաչ ու կարմիր կապեց ծիածան,
Ջրի կաթիլներն ալ — գոհար դարձան:

Քամին հանդարտեց, էլ չկա փոշի.
Հողը տաքացավ, ծխեց գոլորշի:

Հորդ-առատ, վարար

Ջինջ-պարզ, մաքուր, հստակ

Ալ-մուգ կարմիր

Գոհար-թանկագին քար

Հանդարտվեց-դադարեց, խաղաղվեց