Բարձունքի նվաճում. ուսումնական նախագիծ

«Բարձունքի հաղթահարում» ուսումնական նախագիծ

Բարձունքի նվաճում ուսումնական նախագիծը կրթահամալիրում իրականացվում է տարվա մեջ երկու անգամ՝ սեպտեմբերին և մայիսին:

Մասնակիցներ՝ Հյուսիսային դպրոցի  5 տարեկաններ, 1-ին դասարանցիներ, ծնողներ, ընտանիքի անդամներ

Օրը՝ սեպտեմբերի 27

Մեկնումը՝ 10:00, վերադարձը՝ 16:00

Վայրը՝ Րաֆֆի 69/1-Աշտարակի ջրաղաց-Կարմրավոր եկեղեցի

Նպատակը՝

  • Ընտանիքի ներգրավումն ուսումնական գործընթացին
  • Խմբով քայլել
  • Բարձունքի նվաճում

Խնդիրները՝

  • Կազմել ճամփորդության համար անհրաժեշտ պարագաների /իրերի/ ցանկ
  • Ճամփորդական, արշավային կանոնների յուրացում
  • Թվային ֆոտոխցիկով, հեռախոսով լուսանկարել
  • Ճամփորդության մասին կարճ պատմել, տեսածը նկարել
  • Ձևավորել իրար օգնելու, միասին քայելու կարողություններ

Նկարագրությունը՝

  • Կանգառ Քարե կամրջի մոտ, տեղանքի դիտում
  • Քայլք դեպի Ջրաղաց՝  տեղանքի ուսումնասիրություն
  • Նախաճաշ գետի ափին
  • Նկարչական պլեներ
  • Քայլարշավ դեպի Կարմրավոր եկեղեցի
  • Միջավայրի խնամք եկեղեցու հարակից տարածքում
  • Եկեղեցու բակի դիտակետից հեռադիտակներով Աշտարակ քաղաքի, մոտակա եկեղեցիների դիտում
  • Կոմիտասյան երգերի կատարում եկեղեցու բակում

Երգում ենք․

  • Արևների շարք
  • Մեղու
  • Կաքավիկ
  • Ձիուկ
  • Դան, դան, դանեդան
  • Եկեք ծեծենք սոխ ու սխտոր

Ընթերցողական. կարդում ենք․

  • Առավոտը գյուղում
  • Լուսաբացին
  • Աքաղաղն ու կտուրը
  • Ծիտն ու բազեն
  • Ամպն ու սարը
  • Կռունկները
  • Փիսոն

Բնապահպանական

  • Միջավայրի խնամք․ աղբից մաքրում ենք եկեղեցու հարակից տարածքը

Տեխնոլոգիական

  • Իրականացնում ենք նկարչական-լուսանկարչական պլեներ

Բարձունքի հաղթահարում

  • Հաղթահարում ենք բարձունքը

Սովորողի ճամփորդական ուսապարկում անհրաժեշտ իրեր՝

  • Ուսապարկ
  • Բրդուճներ, ջուր
  • Թաց և չոր անձեռոցիկներ
  • Արևապաշտպան գլխարկ
  • Հարմար հագուստ, կոշիկ
  • Բուժական արկղիկ
  • Մեդիագործիքներ – հեռախոս, պլանշետ, ֆոտոխցիկ, ձայնագրիչ
  • Մատիտներ, նկարչական ալբոմ
  • Աղբի տոպրակ, մեկանգամյա օգտագործման ձեռնոցներ
  • Հեռադիտակ
  • Խոշորացույց