Բարձունքի հաղթահարում․ Ապարան, Թուխ Մանուկ

Լուսագյուղ-ից Րաֆֆու փողոց — Google Քարտեզներ

մանուկ

Բարձունքը`
Ծաղկունյաց լեռնաշղթայի փեշեր Թուխ Մանուկ եկեղեցու բարձունք ծովի մակարդակից 1970 մետր բարձրության  վրա
Օրը՝ մայիսի 30

Մեկնում ` 8:30 / Սուրբ Երրորդություն եկեղեցու բակ/

Ժամանում 16։00

ՄասնակիցներՀյուսիսային  դպրոցի 5 — 6 տարեկաններ, ծնողներ, դասավանդողներ
Ճամփորդության երթուղին
Երևան- Ապարանի հուշահամալիր- Լուսագյուղ-Թուխ Մանուկ
Նպատակը և խնդիրները

  • Բարձունքի հաղթահարում
  • Զարգացնել  բարձունք հաղթահարելու կարողությունները
  • Նախապատրաստվել և քննարկման արդյունքում ձևակերպել բարձունք հաղթահարելու կանոններ՝ չընկճվել, պատրաստ լինել դժվարությունների և փորձել դրանք հաղթահարել, ուժ և ջանք գործադրել նպատակին հասնելու համար
  • Ուսումնասիրել, որոշակի տեղեկություն ունենալ /նախապես կամ հետո/ տվյալ բնակավայրի /գետեր, լճեր, սարեր, անտառներ/, պատմամշակութային շինությունների մասին/ եկեղեցիներ, վանքեր, հուշարձաններ/
  • Զարգացնել խմբով աշխատելու և ճամփորդելու կարողություններ
  • Նախապատրաստվել և ձևակերպել որոշակի կանոններ՝ օգնել ընկերոջը, քայլել արահետով, խմբից չառանձնանալ
  • Մեդիահմտությունների զարգացում. փորձել օգտագործել նկարելու և լուսանկարելու կարողություններն ու հմտությունները

Ընթացքը՝

Լեռան ստորոտից 10:00 սկսվելու է մեկնարկը։ Ճանապարհը ընդգծված է, նախատեսվում է վերելքի ճանապարհը 5-6 տարեկանների հետ հաղթահարել 1 ժամում և գագաթին` Թուխ Մանուկ եկեղեցում, իրականացնել ժամերգություն։

Ժամերգության ծրագրում`

Մանուկների Հայր մեր
Սուրբ Աստված
Տերունական աղոթք
Մանուկների աղոթք

Գագաթին ժամերգության ծրագիրը, միջավայրի խնամքն ու հանգիստը միասին նախատեսվում է իրականացնել մեկ ու կես ժամում։ Վայէջքն իրականացվելու է նույն` վերելքի ճանապարհով։ Վայրէջքի տևողությունը` 50 րոպե։

Ճամփորդության մասնակցին անհրաժեշտ իրեր՝

  • Հարմար ուսապարկ
  • Արևապաշտպան գլխարկ
  • ձեռնոցներ, աղբի տոպրակ
  • թաց ու չոր անձեռոցիկ, ալկոգել
  • բրդուճներ, մրգեր, ջուր, ջրաման(թերմոս)

Ամփոփում

  • պատմել օրվա մասին՝ պահպանելով գործողությունների հաջորդականությունը
  • նկարել դուր եկած տեսարանը
  • պատրաստել ռադիոնյութ, տեսանյութ

Հայացք բարձունքից․Վերելքի ընթերցումների ընտրանի․1-3-րդ դասարանների համար ․ Մանուշակ Աբրահամյան

Ճամփորդի երաժշտական ուղեցույց․ Երաժշտության լաբորատորիա

Ինչպես պաշտպանվել օձերից․ Անժելա Բլեյան, Հասմիկ Ուզունյան

Առողջագետի արկղիկ․ Քրիստինե Սահակյանց

Թողնել պատասխան

Fill in your details below or click an icon to log in:

WordPress.com Logo

You are commenting using your WordPress.com account. Log Out /  Փոխել )

Twitter picture

You are commenting using your Twitter account. Log Out /  Փոխել )

Facebook photo

You are commenting using your Facebook account. Log Out /  Փոխել )

Connecting to %s