Պատրաստում ենք բաստուրմա

Մասնակիցներ` Հյուսիսային դպրոցի 5 տարեկաններ

Տևողությունը՝նոյեմբերի 16-28

Անհրաժեշտ պարագաներ՝

Միս, աղ, չամանի փոշի, այլ համեմունքներ, սխտոր։

Ընթացքը՝

Ջլազատված միսը աղադրվում է։ Աղադրումը տևում է 2-4 օր, այդ ընթացքում մսակտորների շերտերը շուռ են տալիս` վերևի շերտը իջեցնելով ներքև:
Աղադրված մսի վրայի մնացած աղը լվացվում է ջրով։
Մսակտորներին ամրացնում են կեռիկներ, փաթաթում շորով և հատ-հատ կախում 5-7 օր չորանալու: Փաթաթված շորը արագացնում է խոնավության անջատումը:
Չորացված մսակտորները չամանապատվում են։ Չամանի շերտը պետք է մսակտորները ծածկի բոլոր կողմերից: Այնուհետև կախում ենք չորանալու, որը տևում է 5-7 օր։

Նպատակը` ծանոթացնել սովորողներին մեր ավանդական բնական եղանակով պատրաստվող ապուխտի հետ,պատրաստել առանց հավելումների օգտակար սնունդ,ներկայացնել ցուցահանդես վաճառքին։

«Հոգատարություն» ուսումնական բաց նախագծի շրջանակում, բացտորման կվաճառվի կրթահամալիրի տոնին՝ «Հարիսայի ծեսի» համտեսին։ Վաճառքից առաջացած ողջ հասութը փոխանցվելու է«Զինծառայողների ապահովագրության հիմնադրամ»-ին։

Թողնել պատասխան

Fill in your details below or click an icon to log in:

WordPress.com Logo

You are commenting using your WordPress.com account. Log Out /  Փոխել )

Twitter picture

You are commenting using your Twitter account. Log Out /  Փոխել )

Facebook photo

You are commenting using your Facebook account. Log Out /  Փոխել )

Connecting to %s