Վարդավառի ծես

Նախագիծ. «Վարդավառը «Մխիթար Սեբաստացի» կրթահամալիրում»

1. Նպատակ

  • ազգային մշակույթի յուրացում ծեսերի (որպես միասնական, բազմաբնույթ, ինտեգրված գործունեություն) միջոցով:

2. Ծեսն իրականացնողներ

  • «Մխիթար Սեբաստացի» կրթահամալիրի Քլեջի, Ավագ, Միջին, կրտսեր դպրոցների սովորողներ, նախակրթարանի սաներ
  • ընտանեկան նախագիծ, որին մասնակցում են ինչպես ընտանիքի անդամներ, այնպես էլ՝ ներկա գտնվող ծանոթ — անծանոթներ

3. Ընթացքը

Աշխատանքների ծավալը և ժամանակացույցը

  • ծեսից մեկ շաբաթ առաջ սկսվում են նախապատրաստական աշխատանքները,
  • ծեսն իրագործվում է Վարդավառի օրը (Զատիկից 90 օր հետո):
  1. Արդյունքները

մասնակիցները կիմանան                                                              

  • ազգային ծեսերը,
  • ազգային սովորույթները,
  • ազգային ավանդական պարերը,
  • հայկական ժողովրդական և ծիսական երգերը,
  • ժողովրդական, մանկական, ծիսական խաղերը,
  • ծիսական պարագաները:

կկարողանան

  • երգել հայկական ժողովրդական և ծիսական երգեր,
  • պատրաստել ծիսական պարագաներ,
  • խաղալ ժողովրդական, մանկական, ազգային ծիսական խաղեր,
  • համացանցից, այլ աղբյուրներից ծեսին վերաբերվող նյութեր գտնել,
  • ծեսին նոր կյանք տալ:

կլինեն

  • ծեսը իմացող ակտիվ մասնակից, փոխանցող, տարածող:

Ծեսն այն միջավայրն է, որտեղ մասնակիցները ծեսի նախապատրաստական և իրականացման ընթացքում կկիրառեն իրենց կարողությունները, հմտությունները, գիտելիքները:

  1. Հետևություն

Ի՞նչ տվեց այս աշխատանքը մասնակցին, ի՞նչ նորություն կարողացավ ներմուծել Վարդավառի ծեսը խաղարկելիս, կցանկանա՞ նորից խաղարկել և ծեսերին նոր կյանք տալ:

  1. Արդյունք

Նկարել, տեսագրել, գրի առնել աշխատանքի ընթացքը, ներկայացնել կրթահամալիրի բլոգում՝ ֆիլմի, ֆոտոպատումի, նկարագրության տեսքով:

Վարդավառի ծիսական երգերի տեքստեր

Ազգային պարերգեր

Աղբյուրը՝ Մարինե Մկրտրչյանի բլոգ

Թողնել պատասխան

Fill in your details below or click an icon to log in:

WordPress.com Logo

You are commenting using your WordPress.com account. Log Out /  Փոխել )

Google photo

You are commenting using your Google account. Log Out /  Փոխել )

Twitter picture

You are commenting using your Twitter account. Log Out /  Փոխել )

Facebook photo

You are commenting using your Facebook account. Log Out /  Փոխել )

Connecting to %s